Նախ Էջմիածնի զորամաս, ապա Պաշտպանության նախարարություն․ անհետ կորած զինծառայողների կանայք, մայրերն ու հայրերը, հարազատները արդեն հիսուն օր է նրանց են փնտրում։
Բուհերն ահազանգում են՝ նախագիծը վտանգում է բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների կարևորությունը, գիտության կառավարումը։
Հրադադարի համաձայնությունից մոտ մեկ ամիս անց, սակայն, գերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ պաշտոնապես չի նշվել։
Այսօր հրավիրած ասուլիսում Մելիքբեկյանն ընդգծեց, որ ֆուտբոլային հանդիպումները տեղի ունեցան Հայաստանի համար ծայրահեղ դժվար պայմաններում։ Ֆուտբոլիստներն արեցին առավելագույնը, ամենաբարդ պահին դրսևորեցին այն որակները, որոնք ֆեդերացիան սպասում էր։
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց են հրապարակել։
Ռաֆայել Վարդանյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ Ադրբեջանում 21 հայ ռազմագերի կա։
Նախաձեռնության հեղինակը Աշտարակի բնակիչ Լիլիթ Սիմոնյանն է. հավաքում է թղթի թափոնները, ուղարկում վերամշակող արտադրամասեր, գումարը փոխանցում է հիմնադրամ։
Արցախի տարածքում հայտնվել է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ․ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ երեկ ուշ երեկոյան մոտ երեք ժամ թեժ մարտեր են ընթացել ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում։
Այսօր առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են:
Հայաստանում համաճարակային լարված իրավիճակի պատճառով դպրոցներում ևս երկու շաբաթով կերկարաձգվի աշնանային արձակուրդը՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ։ Դասերը սակայն հոկտեմբերի 30-ից հեռավար ձևաչափով կվերսկսվեն միայն 12-րդ դասարանցիները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախնական տվյալներով, վերջին շաբաթներին տեղահանվել կամ տեղափոխվել է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը։ Մարդիկ տեղափոխվել են կա՛մ Արցախի ավելի անվտանգ բնակավայրեր, կա՛մ Հայաստան։
22-ամյա գեղանկարիչ Մանու Հարությունյանը նկարն ավարտեց 2 ժամում ու այն տեղադրեց Ֆեյսբուքում, ապա տեսնելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարիք կա, որոշեց նկարը աճուրդի հանել՝ հասույթը փոխանցելով հիմնադրամին։
Հայաստանում վիրուսի տարածման տեմպը օրեր շարունակ չի նվազում, վերջին մեկ օրում գրանցվել է 2213 նոր դեպք։
Դրական է եղել իրականացված 5760 հետազոտությունների 43 տոկոսը, մահացել է 14 մարդ։
Թեև երկրում գրեթե մեկ ամիս է` ռազմական դրություն է հաստատված, Եվրամիության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել։ Հայտարարում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ավելի քան 40 տոննա հումանիտար բեռ տեղափոխող օդանավն այսօր Լոս Անջելեսից ժամանեց Երևան։
Բեռնել ավելին