Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իրանահայ 18-ամյա Իլեն Ռոստամիին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել։
18-ամյա Իլեն Ռոստամին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել, վիրահատվելու համար Իրան էր մեկնել:
Մայիսի 1-ին, 79-ամյա Վրանուհի Գևորգյանը կամ Լեյլա տատիկը, տասը ժամից ավելի կանգնել է Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի առաջին շարքերում։
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել է աշխատանքից: Այսօր ավելի վաղ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Քիչ առաջ դիմակավորված, քաղաքացիական անձանց կողմից բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանը։
Լեյկոզով հիվանդ 44-ամյա Զավեն Գրիգորյանը, բուժումներ ստանալուն զուգահեռ, մասնակից է եղել վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող ընդդիմության ցույցերին։
Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների բախման արդյունքում բուժհաստատություններ դիմած 46 քաղաքացիներից 12-ը դեռ շարունակում է բուժօգնություն ստանալ։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում երեկ ժամը 14-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել։
Ամփոփելով Սերժ Սարգսյանի 10 տարվա նախագահության շրջանում կրթության վիճակը՝ ոլորտի փորձագետները պնդում են, որ այդ տասնամյակի ընթացքում կրթությունը է՛լ ավելի է արժեզրկվել, սովորելու ցանկությունը՝ նվազել, կրթության որակն անկում է ապրել:
Ոստիկանությունը պարզաբանմամբ է հանդես եկել:
40-ամյա Գայանե Աբրահամյանը, ով 23 տարի ընտանիքի հետ բնակվում էր Թալիշում, երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով՝ երեխայի հետ տեղափոխվեց իր ծննդավայր՝ Չարենցավան։
Բեռնել ավելին