Սյունիքի մարզկենտրոն Կապանի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել և առաջիկայում պետք է նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ Դա ենթադրում է նաև նոր համայնքապետի ընտրություն, քանի որ Կապանում այլևս գործում է համամասնական ընտրակարգ և քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամներից։