«Հայաստանի համար դա հսկայածավալ, բայց խիստ անհրաժեշտ ծրագիր է», - Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հավանականությանը «Ազատության» հետ զրույցում այսպես է արձագանքում Էներգետիկայի հարցերով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։