Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն սեպտեմբերի 17-ին ժամանել է Փարիզ, որտեղ առաջին անգամ հանդիպում կունենա նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ղարաբաղյան խնդիրն է: Ռուսաստանում սկսվել են «Կովկաս-2012» զորավարժութունները: Մահմեդական աշխարհում չեն դադարում բողոքի ցույցերը Մուհամեդ մարգարեին վիրավորող սիրողական ֆիլմի դեմ: