Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 2027-ին կդադարեցնի Ռուսաստանից բնական գազի ներմուծումը


Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները այսօր վաղ առավոտյան նախնական համաձայնության են եկել մինչև 2027 թվականը ռուսական բնական գազի ներմուծումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Եվրոպական խորհրդի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանից բնական գազի ներմուծումը լիովին կդադարեցվի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։

«Եվրոպան այլևս չի ենթարկվի էներգետիկ շանտաժի և տնտեսական կախվածության»,- հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։

Եվրամիությունը ռուսական բնական գազից հրաժարվելու եղանակներ սկսեց փնտրել, երբ Ռուսաստանը 2022 թվականի գարնանը կտրուկ կրճատեց Եվրոպային գազի մատակարարումը՝ փորձելով ազդել ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG