Մատչելիության հղումներ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման տեխնիկական քննարկումների փուլը


Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում, հայտնում է ԱԳՆ-ն:

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG