Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Ուրալի ադրբեջանական համայնքի նոր ղեկավարը


Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևը
Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևը

Եկատերինբուրգի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևին՝ խարդախության մեղադրանքներով։ Վերջինս ձերբակալվել էր այս շաբաթվա սկզբին։

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ադրբեջանցու դեմ մի քանի բողոքներ են ներկայացվել, այդ թվում՝ հայրենակիցներից, որոնցից մեկը պնդել է, թե ձերբակալվածն իրենից թանկարժեք մեքենա է գնել, սակայն գումարը չի վճարել։

Մուստաֆաևը Ուրալի ադրբեջանական համայնքը ղեկավարում է սեպտեմբերից։ Նրա նախորդը՝ «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ևս գտնվում է կալանքի տակ՝ ավելի քան տասը տարի առաջ կատարված սպանության և այլ հանցագործությունների հետքերով:

Վերջինիս ձերակալությունն ուղեցվել էր բռնություններով, ինչը լարվածություն էր առաջացրել Մոսկվայի ու Բաքվի առանց այդ էլ սրված հարաբերություններում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG