Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:
Հաղորդվում է, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն ընդունել է հրավերը: