Մատչելիության հղումներ

Ուկրաինան «ցանկանում է «իրական խաղաղություն», անարդար համաձայնագիրը նոր աղետներ կծնի»


Ուկրաինան ցանկանում է «իրական խաղաղություն», անարդար համաձայնագիրը նոր աղետներ կծնի, ԵԱՀԿ նիստում հայտարարել է արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Մենք դեռ հիշում ենք նրանց անունները, ովքեր դավաճանեցին ապագա սերունդներին Մյունխենում։ Սա այլևս երբեք չպետք է կրկնվի։ Սկզբունքները պետք է անխախտ լինեն», - ասել է նա։

1938-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան համաձայնեցին Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի Սուդետյան շրջանի անեքսիային։ Այս համաձայնագիրը հայտնի է որպես Մյունխենի համաձայնագիր։

«Անցյալում Եվրոպան անարդար խաղաղության համաձայնագրեր է կնքել, որոնք բոլորը հանգեցրել են միայն նոր աղետների», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Ակնկլավում է, որ այսօր ավելի ուշ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Մայամիում կհանդիպեն ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։ Մինչ այդ՝ օրեր առաջ, նրանք Կրեմլում շուրջ հինգ ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահի հետ։

Բանակցությունների ավարտին Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը ամերիկյան կողմի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել։ Հանդիպման դետալները, սակայն, կողմերը դեռ չեն գաղտնազերծել։

XS
SM
MD
LG