Թերթերի դեմ վերջին շրջանում ներկայացվող դատական հայցերում փաստաբանական ծառայությունների համար պահանջվող գումարների չափը ուռճացված է համարում նույնիսկ Հայաստանի փաստաբանների պալատը:
Անցած տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում զոհված սպա Արտակ Նազարյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է եւս 1 հոգի` նույն զորամասի դասակի հրամանատար լեյտենանտ Վահագն Հայրապետյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` Հայաստանում մարդիկ «օբյեկտիվորեն չեն կարողանում հանդուրժել այսօրվա վիճակը» եւ պատասխանի են սպասում «ե’ւ իշխանություններից, ե’ւ ընդդիմությունից»:
Ըստ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի` «իշխանությունը չի պատրաստվում ապրիլի 28-ին ընդառաջ արտահերթ քայլեր, գործողություններ անել»:
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղեկացնում է ապրիլի 8-ի հանրահավաքի նախօրեին իր համակիրների վրա բանեցվող ճնշումների մասին: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի խոսքերով` դրանք լայնածավալ չեն:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հինգշաբթի օրը հանդես եկավ լրատվամիջոցների համախմբման կոչով:
Հայաստանի գործերը քննող պալատի նախագահը «նախապատվություն է տվել» կալանավորված խմբագրի դիմումներին:
Լրատվամիջոցների ակցիաները ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկսված են:
Նրանց նպատակն է` հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը սեւեռել կալանավորված խմբագրին ազատ արձակելու պահանջի վրա:
Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել փողոցային առեւտրի արգելքի մասին որոշումը՝ չնայած ապրուստի միջոցներից զրկված նախկին առեւտրականները շարունակում են բողոքի ցույցերը։
«Սա սոցիալական հարց չի լուծում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտարարությունը, ըստ որի` սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից ավելի ցածր սակագին կվճարեն գազի համար:
«Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ Հայաստանում իշխանափոխությունը անհրաժեշտ է կատարել «ժողովրդի կամքի պարտադրմամբ»:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արման Բաբաջանյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը անձամբ խնդիր է դրել լռեցնել ընդդիմադիր օրաթերթին:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը կոչ են անել Հայաստանի իշխանություններին դրսեւորել քաղաքական կամք եւ բացահայտել մարտիմեկյան սպանությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվելու նոր ատոմակայանի կառուցման ծրագրից:
Ազգային ժողովում երեքշաբթի օրը շարունակվեցին քննարկումները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող երկու` կոալիցիոն ուժերի եւ Դաշնակցության ներկայացրած օրինագծերի շուրջ:
Ազգային ժողովում այսօր մեկնարկեցին Ընտրական օրենսգրքում կոալիցիոն ուժերի առաջարկած փոփոխությունների քննակումները:
Որոշ հայ փորձագետներ պնդում են, որ Մեծամորի ատոմակայանը ավելի բարձր անվտանգության մակարդակ ունի, քան ճապոնականը:
«Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհուրդը, որում ընգրկված են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործունեության զբաղվող անձինք, առաջարկել է նախաձեռնության ծրագրերն ընդգրկել «Ա1+»-ի եթերում:
ԱԱԾ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մի խումբ քաղաքացիներ պահանջում էին ազատ արձակել փետրվարի 25-ից կալանավորված Տիգրան Փոստանջյանին:
Բեռնել ավելին