Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում Միրզոյանը շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: