Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Արշակ արքեպիսկոպոսը


Ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը:

Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Համացանցում նախորդ ամիս անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ: ՔԿ-ն հաստատել էր, որ տեսագրությունում պատկերվածն Արշակ արքեպիսկոպոսն է, վերջինս, սակայն, հերքել է դա:

Օրեր առաջ կայացած ասուլիսին էլ հաստատել էր, որ մամուլում ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ իշխանությանը քննադատելու պատճառով երկու անգամ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ: Այդ պաշտոնյաների անունները Արշակ Խաչատրյանը չէր ցանկացել նշել, միայն ասել էր, թե նրանցից ոմանք այսօր չեն պաշտոնավարում, մյուս մասն էլ դեռ համակարգում է:


XS
SM
MD
LG